Թայվանի բոլոր պետական հաստատություններում իջեցվել են դրոշները՝ ի հիշատակ TransAsia Airways ավիաընկերության կործանված ինքնաթիռի զոհերի, գրում է Agence France-Presse-ը։

«Հարգելով  կործանված TransAsia Airways GE-235 ինքնաթիռի զոհերի հիշատակը՝ բոլոր պետական շինություններում եւ դպրոցներում իջեցվել են դրոշները»,- հայտարարել է իշխանության ներկայացուցիչը։

Ինչպես հաղորդում է Gazeta-ն , ավելի ուշ կկատարվի նաեւ հոգեհանգստի արարողություն։

Ներկայումս անհետ կորած է համարվում 3 մարդ։ Կործանման վայրում դեռեւս աշխատում են ջրասուզակները, որոնք փորձում են գտնել զոհերի մարմինները։

Իրավապահ մարմինները հետաքննում են ինքնաթիռի կործանման պատճառները։ Նշենք որ Թայվանում զոհերի թիվը հասել է 40-ի։