Չեռնոբիլի անտառներում հրդեհների պատճառով Եվրոպայում կարող են ռադիոակտիվ ամպեր գոյանալ: Այս մասին գրում է New Scientist-ը՝ վկայակոչելով Օդի հետազոտությունների նորվեգական ինստիտուտի եզրակացությունը:
Գիտնականների տվյալներով, անտառային հրդեհները նպաստում են հողի վերին շերտերում մնացած ռադիացիայի օդ արտանետմանը:
Ըստ Gazeta-ի, մասնագետները նշում են, որ ծխի հետ ռադիացիան կարող է տարածվել դեպի Արեւելյան Եվրոպա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը 350 մլն եվրո է հատկացնելու՝ Չեռնոբիլյան ԱԷԿ-ի համար նոր սարկոֆագ կառուցելու համար:





























