Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, նախագահները քննարկել են ԵՏՄ-ում երկկողմ համագործակցության, փոխգործակցության հեռանկարները, նաեւ Մինսկում կայանալիք «նորմանդական քառյակի» հանդիպումը։
«Երկու երկրների նախագահները ուշադրություն են հրավիրել ԵՏՄ անդամ-երկրներում առկա խնդիրների վրա, որոնք համատեղ լուծման կարիք ունեն»,- ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։





























