Մոսկվան հույս ունի, որ միջսիրիական բանակցությունների այնպիսի փուլ կգրանցվի, որն արդյուքնում կհանգեցնի ճգնաժամի կարգավորման, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես Եգիպտոսի նախագահին տեղեկացրել եմ, թե ինչ է հաջողվել հասնել Մոսկվայում սիրիական ընդդիմության ու Ասադի կառավարության միջեւ բանակցություններում։ Մենք հույս ունենք, որ կկայանան բանակցությունների հաջորդ փուլը, որը, արդյունքում, կհանգեցնի խաղաղ կարգավորման»,- ասել է Պուտինը Կահիրեում կայացած ասուլիսում։



























