Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հաստատել է մամուլում առկա այն, լուրերը, թե Թուրքիան քննարկում է «Արմենիա 2010» զորավարժություններին մասնակցելու համար անհրաժեշտ տեխնիկան Հայաստան փոխադրել ցամաքային ուղով՝ ժամանակավորապես բացելով հայ-թուրքական սահմանը։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը հիշեցրել է, որ արտակարգ իրավիճակների դեմ պայքարում համագործակցության ամրապնդման համար ՆԱՏՕ-ն ամեն տարի կազմակերպում է ցամաքային զորավարժություններ, որոնք այս տարվա սեպտեմբերի 11-17-ը կանցկացվեն Հայաստանում։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որը զորավարժությունը՝ աղետների եւ արտակարգ իրավիճակների դեմ է, եւ կարող է անհրաժեշտություն առաջանալ Հայաստան տեղափոխել մեր տեխնիկան ցամաքային ճանապարհով, Թուրքիան, ամեն դեպքում, քննարկում է հայ-թուրքական սահմանը միայն զորավարժության համար նախատեսված տեխնիկայի համար ժամանակավորապես բացել»-նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ դրանից դուրս բոլոր խոսակցությունները համարելով իրականությանը չհամապատասխանող։




























