Ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների հետ:

Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարություն չի արվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում կայանալու էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ղարաբաղյան հարցի քննարկման նպատակով:

ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովն ընթանում է Ղազախստանում հուլիսի 16-17-ին: