Սեուլում փրկարարներին հաջողվել է նոր կառուցվող մարզադաշտի տանիքի փլուզումից հետո փլատակների տակից դուրս հանել 11 բանվորի։ Եւս մեկ մարդ ներկայումս համարվում է անհետ կորած։ Այս մասին գրում է Ռենհապ գործակալությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ փրկված բանվորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ, գրում է ՏԱՍՍ-ը։
Միջադեպը տեղի էր ունեցել Կորեայի մայրաքաղաքի Սադանի շրջանի շինհրապարակներից մեկում։
Ներկայումս փրկարարները շարունակում են վերջին կորածի որոնման աշխատանքները։ Տարվում է հետաքննություն։





























