ԿԺԴՀ իշխանությունները սպառնացել են Հարավային Կորեային «ամենադժբախտ վախճանով», եթե նա միանան Փհենյանի դեմ ԱՄՆ ագրեսիվ պատեազմին, գրում է Agence France-Presse-ն։

Սպառնալիքը հնչեցվել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ համատեղ զորավարժությունների մասին։

«Հարավկորեական իշխանությունները չեն կարող խոսափել դժբախտ վախճանից, եթե նրանք համառորեն ցանկանում են միանալ ԱՄՆ-ի ագրեսիվ պատերազմին»,- ասված է Հյուսիսային Կորեայի կառավարության հայտարարության մեջ, գրում է Gazeta-ն։

ՀյուսիսայինԿոթրեան նաեւ զգուշացրել է, որ կարող է պատասխանել ՀԱրավային Կորեայի հարվածներին։

Փետրվարի սկզբին ԱՄՆ ատոմային սուզանավը ժամանել էր Հարավային Կորեա համատեղ ռազմական զորավարժությունների մասնակցելու համար։