Հյուսիսային Կարոլինա նահանգի 46-ամյա բնակիչ Քրեգ Սթիվեն Հիքսին երեք մահմեդականի սպանության մեղադրանք է առաջադրվել, որոնք գնդակահարվել էին նախօրեին, Չապել Հիլլ քաղաքում: Այս մասին հաղորդել է WRAL տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:
Մամուլի տեղեկացմամբ, զոհվածներից երկուսը Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի ուսանողներ էին, երրորդը պատրաստվում էր այս ուսումնական տարում ընդունվել նույն բուհի բժշկական քոլեջի ատամնաբուժության բաժին:
Ըստ NEWSru-ի, համալսարանի կայքում տեղադրել են զոհերի անունները. 23-ամյա Դեա Բարաքաթ, նրա ամուսինը՝ 21-ամյա Յուսոր Մոհամմադ, եւ վերջինի քույրը՝ 19-ամյա Ռազան Մոհամմեդ Աբու-Սալհա: Հարեւանների խոսքով, սպանվածները մահմեդական համայնքի ակտիվ անդամներին էին, զբաղվում էին բարեգործությամբ եւ օգնում զարգացող երկրների բնակիչներին:
Մարդասպանը հանցագործությունը կատարելուց հետո կամավոր ներկայացել է ոստիկանություն: Նրա արարքի պատճառներն անհայտ են:





























