Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին մեկնելու է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Horizon պարբերականը, վկայակոչելով dunya.com-ին, գրում է, որ Թուրքիայում միջոցառումների ընթացքում նրա անվտանգությունն ապահովելու են ռազմական յոթ նավեր:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներն այս տարի կազմակերպել ապրիլի 24-ին. նույն օրը, երբ ամբողջ աշխարհի հայերը, եւ ոչ միայն հայերը, հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հարկ է նկատել, որ մինչ այս Գալիպոլիի ճակատարմարտի օրը Թուրքիայում ամեն տարի նշում էին մարտի 18-ին: