Ալմաթայում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի հանդիպման անցկացման պայմանավորվածություն չկա: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ում:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ալմաթայում, ԵԱՀԿ ԱԳՆխ շրջանակներում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի իրենց գործընկերների հետ: Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարություն չի արվել:




























