ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն այսօր խուսափեց մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ համագումարում կատարած այն հայտարարությունը, որ առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը: «Չի ասվում, որ ընդհանրապես զարգացում չի լինի, բայց ճիշտ կլինի, որ գնաք իրեն (Տեր-Պետրոսյանին-խմբ.) հարցնեք»,-լրագրողներին խորհուրդ տվեց Բագրատյանը։

Սակայն իր անունից ՀԱԿ-ի անդամն ավելացրեց, որ եթե պատերազմ չլինի, ավելի լավ կզարգանանք, եւ ընդհանրապես՝ պատերազմի վերսկսման հնարավոր վտանգը խանգարում է ներդրումներին, թույլ չի տալիս համախմբել ռեսուրսները, որոնք օգտագործվում են իշխանությունը վերցնելու եւ պահելու համար։