Ապրիլի 14-ից 16-ը Մոսկվայում կկայանա Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հրթիռահրետանային սպառազինության մասնագետների աշխատանքային հանդիպումը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի կողմից հանդիպմանը կմասնակցեն ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ներկայացուցիչները: