«Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլան հայտարարել է, որ իր խմբավորումը Լիբանանում ռազմական գործողություններ կսկսի Սիրիայի գրոհայինների դեմ, որոնք առնչություն ունեն «Ալ Կաիդայի» հետ, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, գրոհը «տեղի կունենա ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում», մանրամասները դեռ չեն հաղորդվում:

Լիբանանցի պաշտոնյաները զգուշացրել են «Հըզբոլլահին» Լիբանանի համար տրանսսահմանային ռազմական գործողությունների հնարավոր հետեւանքների մասին, հաղորդում է Gazeta-ն:

Նշենք, որ «Ալ կաիդան» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում: