ԱՄՆ զինված ուժերը վերջին շաբաթներին գաղտնի սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին, այդ թվում՝ Քեշմ կղզուն։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Երկուշաբթի՝ նոյեմբերի 2-ին, ԱՄՆ-ը հարված է հասցրել իրանական Քեշմ կղզուն։ Սա հերթական դրվագն էր սահմանափակ գործողությունների շարքում, որոնք Վաշինգտոնը վերջին շաբաթներին գաղտնի իրականացնում էր Իրանի դեմ այն ժամանակ, երբ [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփը խոսում էր դիվանագիտական համաձայնագիր կնքելու հնարավորության մասին», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ իշխանության ներկայացուցիչներից ոմանք, այնուամենայնիվ, այդ գործողությունները բնութագրել են որպես պաշտպանական. դրանց նպատակն է Իրանին զրկել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա անարգել հարձակվելու հնարավորությունից։
Ընդ որում, ի տարբերություն պատերազմի ավելի վաղ փուլի, ԱՄՆ-ն այս հարձակումների մասին հրապարակավ չի հայտարարել։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Վաշինգտոնը միտումնավոր գաղտնի է պահում ռազմական գործողությունները, որպեսզի լայնածավալ մարտական գործողություններին վերադառնալու պատրաստակամության տպավորություն չստեղծի։





























