Տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատեր և բազմամիլիոնատեր Ադամ Ռոբինսոնը կնոջ և երեխաների հետ Ֆլորիդա նահանգում Learjet 60 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թվում է, գրում է New York Post թերթը՝ հղում անելով ձեռնարկատիրոջ եղբորը։
Բիզնես ինքնաթիռը կործանվել է Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր ինը մարդիկ զոհվել են։
«Սարսափելի աղետի զոհ են դարձել 44-ամյա բազմամիլիոնատեր և տեխնոլոգիական ընկերության ղեկավար Ադամ Ռոբինսոնը, նրա կինը՝ Հելեն Շարփը, ինչպես նաև նրանց փոքր երեխաները՝ չորսամյա Էմման և երկամյա Չարլին», — ասվում է հրապարակման մեջ։
Համացանցում հրապարակվել է կին օդաչուի և ավիադիսպետչերների հաղորդակցության ձայնագրությունը։ Նա հայտնել է թեթև սառցակալման և չափավոր տուրբուլենտության մասին ու թույլտվություն խնդրել բարձրանալու 11 կիլոմետր բարձրության վրա, սակայն որոշ ժամանակ անց աղետի ազդանշան է հաղորդել և հայտնել բարձրության կտրուկ կորստի մասին։





























