Օմանի ափերի մոտ օդային հարված է հասցվել 14 նավաստի տեղափոխող «MSV AL JUSUFI» բեռնանավին։ Անձնակազմի անդամներից մեկը զոհվել է։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի նավահանգիստների, ջրային ուղիների և նավագնացության նախարար Սարբանանդա Սոնովալը։

«Նոյեմբերի 2-ին Օմանի ափերի մոտ անհայտ թռչող օբյեկտը հարված է հասցրել 14 հնդիկ նավաստի տեղափոխող հնդկական «MSV AL JUSUFI» նավին», — X հարթակում գրել է գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ անձնակազմի 13 անդամներին հաջողվել է անվտանգ տարհանվել․ նրանց փրկել է Օմանի առափնյա պահպանության ծառայությունը։ «Սակայն խորին ցավով պետք է հայտնեմ, որ մեր նավաստիներից մեկը՝ Գուջարաթ նահանգից Գանդհար Նահիմ Աջիջը, մահացել է ստացած վնասվածքներից», — հավելել է Սոնովալը։

«Նախարարությունը և Օմանում Հնդկաստանի դեսպանությունը կապ են պահպանում տեղական իշխանությունների հետ՝ ողջ մնացած 13 նավաստիներին անհետաձգելի օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց շուտափույթ վերադարձը և զոհված նավաստու աճյունը հայրենիք տեղափոխելու համար», — եզրափակել է նախարարը։