Հայաստանը 434.5 հազար եվրո կվճարի Վրաստանի հետ սահմանին գտնվող Բագրատաշեն հսկիչ անցումային մաքսակետի կարգավորման համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 7-ին կայացած Կառավարության նիստում։
Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, գումարը կհատկացվի որպես Հարավային Կովկասի սահմանների կառավարման ԵՄ ծրագրի համաֆինանսավորում։
Հիշեցնենք, որ 2011թ. Եվրամիությունը 7.7 մլն եվրո էր հատկացրել Վրաստանի հետ սահմանակից Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան անցակետերի մոդերնիզացման համար։ Վրաստանի հետ սահմանակից ենթակառուցվածքների մոդերնիզացման ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 60 մլն եվրո։




























