Թերթն անդրադարձել է հուլիսի 28-ին N զորամասում տեղի ունեցած միջադեպին՝ գրելով. «Վանաձորի բնակիչ, 1991 թվին ծնված Ռոբերտ Հովհաննիսյանը հուլիսի 28-ի պատահարի վեց զոհերից մեկն է։ ԼՂՀ Մարտունու զորամասում տեղի ունեցածը ցնցել է ողջ երկիրը։ Պատահարի մասին մենք ընդամենը գիտենք այն, որ զինվորներից մեկին ծաղրի ենթարկելու արդյունքում մեկ այլ զինվոր իրեն ամրակցված զենքով սպանել է հինգ հոգու եւ վերջում ինքնասպան եղել։ Երեկ ողջ երկիրը դիակներ էր ընդունում, սգում երիտասարդ տղաների մահն ու փորձում հասկանալ, թե ինչն է նման ողբերգության պատճառը։ Թերթի Վանաձորի թղթակիցն այցելել է Ռոբերտ Հովհաննիսյանի տուն եւ զրուցել հարազատների հետ։ Հարցազրույցները ներկայացված են առանց խմբագրական միջամտության:

Տատիկի խոսքը - Շաբաթ օրը ինքը արձակուրդ ուներ, պետք ա գար, 2 ամիս առաջ օրենքով պետք ա գար, չեկավ, մեզ ասեցին՝ կարբյուրատոր ուղարկեք, որ երեխուն թողանք գա, ուղարկեցինք, բայց երեխուն էլի չուղարկեցին։ Ասին՝ մյուս շաբաթ կուղարկենք, էլի չուղարկեցին, երեխեն զանգեց ասավ. «Պապա, չեն ուղարկում, դիրքեր կգնանք–կգանք, նոր երեւի կուղարկեն, էլի խաբին»: Զանգում էինք իրանց աֆիցերին, ասում էինք՝ պապը հիվանդ ա, մահամերձ ա, խնդրում ենք ուղարկեք, թող պապը տենա մինչեւ մեռնելը, ասել էին՝ ուրբաթ պոստերից կգանք՝ կուղարկենք, էդ էլ մինչեւ ուրբաթ չհասավ։ 1 տարի 3 ամսվա ծառայող էր, մայիսի 13-ին էր գնացել, արձակուրդ վաբշե չի եկել:

Ասում են՝ ձեր երեխեն անմեղ զոհ էր, կռիվ ա եղել, ինքը աֆիցերի շոֆեր էր, կրակոցի ձայն էր լսել, բարձրացել ա, էնա իրան ու աֆիցերին էլ են խփել, ինքը 4-րդ խփվածն ա եղել, գլխից, սաղ մարմնի վրա կրակած ա..

Հոր խոսքը - Այ սենց տանում են՝ երեխեքի գլուխն ուտում են։ Մեր Հայաստանը վաբշե անդերուդուս ա, մենք 3-րդ օրն ա, որ իմացել ենք։ Դրա առաջի օրը ինձ զանգեց, ասավ, որ ուրբաթ պոստերից կիջնեմ ու կգամ, կարբյուրադրի մաս ուզեցին, ուղարկեցի, խի իրանց մեքենաների վրա չկա՞, որ զինվորից են ուզում, ասի՝ տղուս ուղարկեք, կարբյուրատորը տղես հետը կբերի, ասին՝ չէ, կարող ա խաբես, կարբյուրատորը ղրգեցի, րոպեն մեկ զանգում էին՝ խի՞ չհասավ, կարող ա՞ չես ուղարկել։ Կարբյուրադորը հասավ բայց երեխես չհասավ…»: