ԼՂՀ պաշտպանության բանակը վերահսկում է հանրապետության սահմանները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` պատասխանելով ադրբջանական անօդաչու ինքնաթիռների կողմից ԼՂՀ օդային տարածքը խախտելու մասին հարցին: «Ադրբեջանական կողմը պարբերաբար հետախուզական, ինչպես նաեւ ռազմա-ուսումնական չվերթներ է իրականացնում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի ողջ երկայնքով, սակայն ԼՂՀ ՊՆ-ն պաշտպանում է հանրապետության սահմանները»,- ասել է նա:
Պատմություն
Տեղադրություն

























