Ռուսաստանի դաշնային կրթական ծրագրերը կարելի է անցկացնել Երեւանի Ռուս-հայկական համալսարանում: Այս մասին ասված է հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի նախագծում, որը վերաբերում է Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմաններին: Համաձայնագիրը հավանության է արժանացել կառավարության այսօր՝ մայիսի 14-ին կայացած նիստում:
Կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կառավարության նիստում նշել է, որ նախագծի համաձայն, համալսարանի ուսանող Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիները կարող են հավասար պայմաններում մասնակցել կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում ՀՀ-ի եւ ՌԴ-ի պետական ծրագրերին, այդ թվում նպատակային ծրագրերին ու այլ նախագծերին:





























