Ֆրանսիայում անցած հանգստյան օրերին ավագ դպրոցականների բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է 240 մարդ։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 17-ից ի վեր ձերբակալվածների ընդհանուր թիվը կազմել է 4 914 մարդ, որոնց 30%-ն անչափահասներ են։

Հարուցվել է 2 290 քրեական գործ, պատասխանատվության է ենթարկվել 1 820 մարդ։

«404 մարդ դատապարտվել է ազատազրկման, իսկ 329 մարդ ներկայում կալանքի տակ է», - նշել է Դարմանենը։