Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի մանկապարտեզի 11 սաների վիճակը լավ է, նրանք բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am- թղթակցին ասել է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նա նշեց, որ երեկվա համայցի ժամանակ մի երեխա եւս հայտնաբերվել է, որի մոտ, բարեխտաբար, ժխտվեց ինֆեկցիայի առկայությունը: Մյուս բոլոր երեխաները շարունակում են ստանալ ամբուլատոր բուժօգնություն:
Առայժմ մանկապարտեզը փակ է, այն կբացվի, երբ կպարզվի վարակի աղբյուրը, անալիզներ կարվեն, հետազոտությունները կավարտվեն: Լիանա Թորոսյանն ասաց, որ քանի դեռ եզրակացությունների պատասխանը չկա, չեն կարող ասել, թե ինչն է վարակի աղբյուրը:
Իսկ Սննդի անվտանգության պետական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ թե կլինիկական, թե լաբորատոր քննությամբ մերժվել է սննդային թունավորումըմ, հետեւաբար իրենք այդտեղ անելիք չունենք:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ից 10-ը ընկած ժամանակամիջոցում Ալաշկերտի մանկապարտեզ հաճախող վեց երեխաները հոսպիտալացվել են լուծով, փոխումներով եւ բարձր ջերմությամբ, իսկ Առողջապահության նախարարության եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների բակային շրջայցի արդյունքում հայտնեբերվել է եւս հինգ երեխա՝ նմանատիպ աշխտանիշներով, որոնք եւս հոսպիտալացվել են:





























