Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Սլովակիա։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 15-ին կմասնակցի Բրատիսլավայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության անդամ երկրների եւ Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:




























