Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի պարտքի վերակազմավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Մոսկվան հունիսին Կիեւից սպասում է վարկի հերթական տրանշին։
Ռուսաստանը Կիեւի եվրապարտատոմսերի պահառուներից մեկն է (3 մլրդ դոլար)։ 2014թ. հունիսին Ուկրաինան վճարել էր 73.3 մլն դոլար, իսկ դեկտեմբերին՝ եւս 75.5 մլն։
Ուկրաինայի արտաքին պարտքը 2015թ. մարտի դրությամբ մեծացել էր 8.3 տոկսով եւ կազմել 32.8 մլրդ դոլար։ Ուկրաինայի Ազգային բանկի կանխատեսումներով՝ երկրի ընդհանուր պարտքը տարվա կտրվածքով կկազմի ՀՆԱ-ի 93 տոկոսը։





























