Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը: Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է եւ ընթանում է երեւանյան կոմյունիկեի քննարկումը: Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝ նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարված է պրոֆեսիոնալ թիմի կողմից եւ բովանդակային առումով հիմնականում ընդունելի է ԵԿԲՏ բոլոր երկրների համար:
Կոմյունիկեի առանձին դրույթների վերաբերյալ քննարկումների ընթացքում ներկայացվել են առաջարկություններ, որոնք հաշվի առնելով՝ կոմյունիկեի վերջնական տեքստը հաստատման կներկայցվի եզրափակիչ նիստում:
Միաժամանակ ԵԿԲՏ երկրների ներկայացուցիչների մասնակցությոմբ զուգահեռ նիստեր են ընթանում «Բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր միտումները. կառուցվածքային բարեփոխումներ եւ շարժունություն», «Էրազմուս+ ծրագիր (2014-2020). Միջազգային ուղղվածություն-աջակցություն արդիականացմանը եւ միջազգայնացմանը», «Որակի ապահովման միջազգայնացում, ապագայի մարտահրավերները եւ առաջնահերթությունները» եւ «Արտաքին որակի ապահովման ճանաչումը սահմանակից երկրներում – «Միջազգային որակի ապահովման գործառույթի ճանաչումը ԵԲԿՏ-ում» (RIQAA) ծրագրի արդյունքները» թեմաներով:
Նախատեսված են նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:





























