Ղազախստանի եւ ԵՏՄ-ի միջեւ 2015թ. առաջին եռամսյակում ապրանքաշրջանառությունը նվազել է 21 տոկոսով եւ կազմել 3.43 մլրդ դոլար։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ղազախստանի ազգային տնտեսության վիճակագրության հանձնաժողովի տվյալները։
Դեպի ԵՏՄ արտահանման ծավալները պակասել են 31 տոկոսով, իսկ ներկրումը պակասել է 16.5 տոկոսով։
Ղազախստանը ԵՏՄ երկրներ է մատակարարում հանքաարտադրանք (արտահանման 49.4 տոկոսը), քիմիական արդյունաբերության ապրանքներ (20 տոկոս), մետաղ (18.9 տոկոս), կենդանական եւ բուսական ծագման ապրանքներ (3.9 տոկոս).
ԵՏՄ անդամ երկրներից Ղազախստան է ներկրվում մեքենաներ եւ սարքավորումներ (32% ), հանքարտադրանք (17.7%), մետաղ (13.4%), քիմիական արդյունաբերության ապրանքներ(12.7%), կենդանական եւ բուսական ծագման ապրանքներ (12.5%).





























