«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները Նիգերիայում նորից գրավել են ռազմավարական կարեւոր Մարտե քաղաքը, հայտնում են տեղական  իշխանությունները։

«Ցավոք սրտի, Մարտեն նորից հայտնվել է գրոհայինների ձեռքում»,- հայտարարել է Բորնո նահանգի նահանգապետի տեղակալը։

Մարտեն ռազմավարական կարեւոր բնակավայր է։ Այն գտնվում է երեք պետությունների՝ Նիգերիայի, Չադի եւ Կամերունի միջեւ, եւ նրանով են անցնում առեւտրական կարեւոր ճանապարհները։