Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ եվրոպական ընտանիքի անդամ լինելու համար Ուկրաիան շատ թանկ գին է վճարել։
«2013թ. նոյեմբերին մեր երկրով մեկ քաղաքացիները փողոց դուրս եկան «Ուկրաինան Եվրոպա է» կարգախոսերով։ Այդպես սկսվեց մեր պատմության նոր դարաշրջանը։ Եվրոպական ազգերի միավորված ընտանիքների մաս լինելու անկեղծ ցանկության համար մենք շատ թանկ գին ենք վճարել»,- ասված է Յացենյուկի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի եվրոպական առաջընթացը փորձել են եւ փորձում են կանգնեցնել։
«Մենք ընկել ենք, սակայն բարձրացել ենք եւ առաջ ենք շարժվել։ Մենք կորցրել ենք մեր հերոսներին, սակայն օր օրի ավելի ուժեղ եւ իմաստուն ենք դարձել եւ մեր ընտրության մեջ ավելի համառ»,- ասել է ուկրաինացի վարչապետը։



























