Թուրքիայում մոտեցող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շատանում են սոցհարցումների տվյալները։ Վերջին հարցումների համաձայն՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության վարկանիշը նվազել է։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  թուրքական Gezici վերլուծական ընկերության իրականացրած սոցհարցումների տվյալներով նախորդ խորհրդարանական ընտրություններում 49.9 տոկոս ստացած իշխող կուսակցություն վարկանիշն իջել է 38,2 տոկոսի։

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության ձայն տալ ցանկացողները կազմել են հարցվածների 30,1, «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությանը՝ 17,1 տոկոսը։

Հարցումերի արդյունքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը հաղթահարում է 10 տոկոսանոց շեմը եւ մտնում է խորհրդարան։

Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2015-ի հունիսի 7-ին։