Կրեմլը հրաժարվում է մեկնաբանել Չեչնիայում Ոստիկանության շրջանային վարչության պետ 47-ամյա Նաժուդ Գուչիգովի եւ 17-ամյա Լուիզա Գոյլաբիեւայի ամուսնությունը, որը հանրային բուռն քննարկումների առիթ էր դարձել։
«Մենք ամուսնություններով չենք զբաղվում»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաեւ պատմել է, որ Չեչնիայում «Նովայա Գազետա» թերթը, որը տեղեկություններ էր հաղորդել այն մասին, թե աղջկա հասցեին սպառնալիքներ են հնչել, արդեն հերքում է հրապարակել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Չեչնիայում մայիսի 16-ին տեղի է ունեցել 17-ամյա Լուիզա Գոյլաբիեւայի եւ ՆԳՆ շրջանային բաժնի Նաժիդ Գուչիգովի պսակադրության արարողությունը: Փաստացիորեն ամուսնությունը համարվում է ոչ պաշտոնական, քանի որ Գուչիգովն արդեն ամուսնացած է, իսկ Ռուսաստանում բազմակնությունն արգելված է։ Հարսանիքին հրավիրված է եղել նաեւ չեչեն առաջնորդ Ռամզան Կադիրովը:
Անչափահաս աղջկա հետ ամուսնանալու ոստիկանապետի ցանկության մասին հայտնի էր դարձել ապրիլի 30-ին: Սկզբում նա հերքում էր այդ լուրերը, սակայն Չեչնիայի նախագահը հետագայում հաստատել էր այդ տեղեկությունը:





























