ՌԴ ԶՈւ-ն առաջիկա 10 տարիների ընթացքում կստանա հարյուրավոր ժամանակակից անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես հայտնել է գործակալության զրուցակիցը, Ռուսաստանի դաշնային մարմինները համակարգել են ուժային կառույցներում անօդաչու թռչող սարքերի անհրաժեշտությունը։
Այս պահին պլանը դեռ պետք է համաձայնեցվի ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հետ։





























