Չինաստանի Սիչուան նահանգում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներից վիրավորվել է առնվազն 68 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները։
Բախումները տեղի են ունեցել անցյալ հանգստյան օրերին։ Ցուցարարները տեղական իշխանություններից պահանջում են Լինշույ գավառում երկաթուղի կառուցել։
Բախումների ընթացքում ցուցարարները հրդեհել են մի քանի մեքենա։ 40 մարդ ձերբակալվել է։ Հաղորդվում է, որ վիրավորվել է 30 ոստիկան եւ 38 ցուցարար։





























