Սաուդյան Արաբիայի՝ Եմենի հետ սահմանակից գյուղերը մայիսի 18-ին Եմենի տարածքից ականային հարձակման են ենթարկվել։ Ինչպես հայտնում է Sky News Arabia-ն, մի քանի արկ պայթել է Ջիզան նահանգում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, Սաուդյան Արաբիայի սահմանապահները կրակ են բացել Եմենում հուսի ապստամբների դիրքերի ուղղությամբ։