Հայաստանի լեռնային շրջաններում, երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, իսկ վաղը ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+23,

Կոտայքում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+23,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+23,

Լոռիում՝  գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Տավուշում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +24+27,

Արարատում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+29,

Արմավիրում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ : գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+23

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+23։