Եվրահանձնաժողովը եկող շաբաթ օրենսդրական առաջարկներ կանի ԵՄ անդամ երկրների միջեւ փախստականների տեղափոխության հարցով։ Այս մասին հայտնել է միգրացիայի եւ ներքին քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը միջազգային օգնության կարիք ունեցող փախստականների տեղաշարժի համակարգի հարցով օրենսդրական առաջարկներ կանի։ Բերտոն նշել է, որ առաջարկը կներկայացվի ԵՄ Խորհրդին։