Ճապոնիայում սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին՝ Կուրիլյան կղզիների հարցով քննարկումների համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կցանկանայինք անցնել քաղաքական թեմային եւ խաղաղության պայմանագիր կնքել՝ լուծելով տարածքային վեճը։ Դրա համար մենք կցանկանայինք, որ նախագահ Պուտինը այցելեր Ճապոնիա։ Վարչապետ Սինձո Աբեն լրջորեն մտածում է այդ մասին»,- հայտարարել է Ճապոնիայի իշխող լիբերալ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մասահիկո Կոմուրան ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Ռուսաստանը պնդում է, որ Հարավային Կուրիլյան կղզիները ԽՍՀՄ մաս են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում։





























