ԱՄՆ կոնգրեսականները քվեարկել են 2016թ. ֆինանսական տարվա ընթացքում իրենց աշխատավարձերը ավտոմատ կերպով բարձրացնելուց հրաժարվելու օգտին, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ասված է օրինագծի պարզաբանության մեջ, 2016թ. ֆինանսական տարում ԱՄՆ օրենսդրական իշխանության ճյուղի համար կհատկացվի 3.3 մլրդ դոլար։ Փաստաթղթում պահպանված է օրենսդիրների աշխատավարձերի սառեցման կետը եւ բացառված է հետագա բարձրացումը։

Օրինագծի օգտին քվեարկել է 357 կոնգրեսական, դեմ՝ 67։

Նրանց տարեկան աշխատավարձը կազմում է 174 հազար դոլար։