ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի որդուն նորից հիվանդանոց են տեղափոխել, գրում է USA Today-ը։ Հոսպիտալացման պատճառները չեն հայտնում։
Փոխնախագահի աշխատակազմից հաստատել են, որ Բո Բայդենը բուժում է ստանում Մերիլիենդի նահանգի Բեթեսդե զինվորական հոսպիտալում, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել։
46-ամյա Բայդենն արդեն առաջին անգամ չէ առողջական խնդիրներ ունենում։ Մասնավորապես 2013թ. նա հետազոտվել էր Հյուսթոնի ուռուցքաբանական կենտրոնում, գրում է Gazeta-ն։





























