Ճապոնիայում ենթադրաբար հայտնաբերվել է նացիստական Գերմանիայի արտգործնախարար Յոախիմ ֆոն Ռիբբենտրոպի՝ ԽՍՀՄ հետախույզ Ռիխարդ Զորգեին գրած նամակը։ Այս մասին գրում է Asahi Shimbun-ը։
Նամակը հայտնաբերել են Տոկիոյի Tamura Shoten հազվագյուտ գրքերի խանութում։
1938թ. հոկտեմբերի 4-ին լրտեսի 43-ամյակի կապակցությամբ գրված նամակում նշվում է Տոկիոյում Գերմանիայի դեսպանատան գործունեության մեջ նրա ունեցած ակնառու ներդրումը, թեեւ նա աշխատում էր ԽՍՀՄ-ում, գրում է Gazeta-ն։
Գերմանացի Ռիխարդ Զորգեն 1924թ. ներգաղթել էր ԽՍՀՄ եւ դարձել էր զինվորական հետախույզ։ Նրան 1933թ, Ճապոնիա էին ուղարկել որպես Frankfurter Zeitung թերթի թղթակից։ Նրան ձերբակալել էին 1941թ, իսկ 1945թ. նա Տոկիոյի բանտում մահացել էր։





























