Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը «Ուկրինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում կոչ է արել Արեւմուտքին՝ արգելափակել ռուսական նավերի անցումը Բոսթորի նեղուցով։
«Կարծում եմ՝ լավ կլիներ մտածել՝ պատժամիջոցներին հավելելու նաեւ Բոսթորով ռուսական ռազմանավերի անցման արգելումը, ռուսական ֆինանսական համակարգը՝ SWIFT-ից անջատելը եւ այլն»,- ասել է նա։
Նա նաեւ նշել է, թե Ուկրաինան վերականգնում է իր «հրթիռային վահանը», որի գլխավոր խնդիրը ռուսական ագրեսիայից պաշտպանվելն է։





























