ՀՀ խորհրդարանը մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների եւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 100 պատգամավոր, մեկ՝ դեմ եւ 10՝ ձեռնպահ, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Օրինագիծը նախատեսում է հավասար հնարավորություններ տրամադրել հանրաքվեի դրված հարցերին դեմ եւ կողմ քվեարկելու ագիտացիայի համար։ Հաշվի առնելով, որ համաժողովրդական հանրաքվե է հայտարարում իշխանությունը, ապա ցանկացած շահագրգիռ քաղաքական եւ հասարակական ուժ հակաքարոզչության հնարավորություն պիտի ունենա։ Քարոզչության մասշտաբների աջակցության համար, հաշվի առնելով, որ խոսքը հանրապետական հանրաքվեների մասին է, առաջարկվում է 10 անգամ մեծացնել թույլատրելի բյուջեն։