Հայաստանի կառավարությունը ցանկանում է աղբի տեսակավորման նախադեպ ստեղծել։ Այս մասին մայիսի 20-ին ԱԺ-ում հայտարարեց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով Կոտայքի մարզի եւ Սեւան քաղաքում աղբանոցների կատարելագործման համար Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի վարկի եւ դրամաշնորհի համաձայնության նախագիծը։ 

Աղբանոցների կատարելագործման հետ մեկտեղ կտեղակայվեն նաեւ աղբը առանձին հավաքելու համար նախատեսված աղմաբաններ։ Ինչպես նշեց պաշտոնյան, դժվար թե այդ նախաձեռնությունը լուրջ տնտեսական արդյունք տա, քանի որ խոսքը մոտավորապես տարեկան 4 հազար տոննա աղբի մասին է։ «Սակայն մենք ցանկանում ենք շարունակել ավանդույթը, որին  կհետեւեն նաեւ հանրապետության մյուս մարզերում։ Այդ ժամանակ արդեն բացառված չէ, որ կպարզվի, որ տեսակավորված աղբի վերամշակումը ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլ նաեւ տնտեսապես ձեռնտու»,- հավելեց Տերտերյանը։