ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը միայն դաշինքի անդամ երկրների համար է նախատեսված։ Այս մասին մայիսի 20-ին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հյուսիատլանտյան դաշինքի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ուկրաինայի պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի այն հայտարարությունը, թե հնարավոր է, երկրում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայվեն։
«Ես ձեզ խորհուրդ կտայի այդ հարցով դիմել Ուկրաինայի իշխանություններին։ ՆԱՏՕ-ն պատասխանատու է իր սեփական անդամ երկրների՝ հրթիռային սպառնալիքներից պաշտպանելու համար»,- ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Տուրչինովը չէր բացառել Ուկրիանյում ՀՀՊ տարրերի տեղակայման հարցում խորհրդատվությունների անցկացումը։





























