Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի միջամտի իր որդի Արգամի նախընտրական քարոզարշավին։ Այս մասին մայիսի 20-ին ԱԺ նիստից հետո լրագրողներին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որդու մասնակցությունը։
Նրա խոսքով՝ նախքան առաջադրվելը որդին իրենից խորհուրդ է հարցրել որպես հայր եւ պետական ծառայության մեջ փորձ ունեցող մարդ։
«Ես ասացի. «Քեզ եւ քո թիմի ( այնտեղ նրա դպրոցական ընկերներն են) համար սա բարդ ու պատասխանատու աշխատանք է։ Եթե ձեզ մոտ ամեն ինչ ստացվի, եւ արտաշատցիները քեզ տան իրենց ձայնը, ապա քեզ սպասում է ծանր, սակայն պատվաբեր աշխատանք։ Ի՛նքդ որոշիր, եթե կարող ես ստանձնել այդ բեռը, գնա՛, առաջադրվի՛ր եւ ընտրվի՛ր։ Ես չեմ միջամտելու»,- հայտարարել է վարչապետը։




























