Հարկային արտոնությունների մասին ԲՀԿ-ի արած առաջարկը հավասարակշռված չէ։ Այս մասին ասված է «Երեւանից 120 կիլոմետր եւ ավելի հեռու հեռավորության վրա գտնվող քաղաքներում ու գյուղերում կազմակերպվող արտադրություններին եկամտահարկի ու շահութահարկի արտոնությունների մասին»  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրինագծի հարցով Կառավարության եզրակացության մեջ։

Նշված շրջաններում առաջարկվում էր շրջանառության հարկը գործող 5 տոկոսից իջեցնել 2 տոկոսի եւ ընկերություններին ազատել շահութահարկից։ Վարձու աշխատակիցների համար առաջարկվում էր 15 տոկոս հարկ սահմանել ներկայիս 24.4-ից 36 տոկոսի փոխարեն։

Ինչպես ասված է Կառավարության եզրակացության մեջ, հարկերի նման կրճատումը հաշվեկշռված չէ գործնական ակտիվության աճի հետ։ Բացի այդ, Հայաստանի հարկային համակարգը առանց այդ էլ չի զիջում տարածաշրջանում իր հարեւաններին, ինչը նշանակում է որ այդ դրույքները չեն կանգնեցնում ներդրողներին։