Սաուդյան Արաբիայի ղեկավարած արաբական երկրների կոալիցիան օդային հարվածներ է հասցրել Եմենի հյուսիսային Հաջջա նահանգում գտնվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի վրա, գրում է ՍԱԲԱ գործակալությունը։
«Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ օդանավերը Մայդի շրջանում հարվածել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին արաբական երկրների կոալիցիան Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը հուսիներին չեզոքացնելու համար։





























