Այսօր՝ մայիսի 21-ին կայացել է Լեռնային Ղարաբաղի 6-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը, որի ընթացքում ընտրվել են խորհրդարանի նախագահն ու փոխնախագահը։

Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը, որին կողմ է քվեարկել 33 պատգամավորներից 28-ը, դեմ՝ 5-ը։

Նշենք, որ Աշոտ Ղուլյանը ԱԺ նախագահ է եղել նաեւ նախորդ երկու գումարումների խորհրդարաններում։

ԱԺ փոխնախագահ է ընտրվել ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանը՝ 30 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։