Հայաստանի իրավապահ մարմինները կանեն ամեն բան ՀՅԴ անդամ, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործը բացահայտելու համար։ Այս մասին մայիսի 21-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին։

Կոստանյանի խոսքով՝ օպերատիվ քննչական խումբը շարունակում է աշխատանքը։ «Եթե մենք տեսնենք, որ գործը չի բացահայտվել, սակայն արվել է ամեն հնարավոր բան, մենք ստիպված կլինեինք այն փակել։ Սակայն գործը ընթանում է։ Հաջող ելքը երաշխավորել, ցավոք, չեմ կարող, սակայն կարող եմ հայտարարել, որ մենք կանենք ամեն բան գործը բացահայտելու համար»,- նշեց գլխավոր դատախազը։