Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ մայիսի 20-ին հնչած կրակոցների գործով երեկվանից բազմաթիվ քաղաքացիներ եհ հարցաքննվում:
NEWS.am-ի տեղեկություններով՝ մարդկանց հարցաքննության են հրավիրում հնարավոր առնչություն ունենալու մասին տեղեկատվություն տալու հիմքով: Մեզ հաջողվեց պարզել, որ հարցաքննվել է նաեւ Արտակ Բուդաղյանը, իսկ գործարար Տիգրան Կարապետյանից նմուշառվել են փորձանմուշներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապան-Գորիս ճանապարհին 2015թ. մայիսի 20-ին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը՝ հավելելով, որ տուժողներ չկան: Ժամեր անց Քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀԿԳ քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:





























